Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հունվարի 2-ի վերոհիշյալ և մյուս հեռագրերից պարզվում է, որ Ախալցխայի իրադարձությունները նոր լիցք են հաղորդել հայ երիտասարդության հայրենասիրական ոգուն։ Հայ երիտասարդները ինքնապաշտպանության նպատակով՝ հայրենասիրության ու ազգի առաջ պատասխանատվության վեհ զգացումներով տոգորված, հոծ մասսաներով գյուղերից գնում Ախալքալաք, մտնում էին այնտեղ ստեղծվող հայկական ազգային զորամասի շարքերը։ Այդ խանդավառված կամավորների թիվը, ինչպես նշում է Մարգարյանն իր հղած հեռագրում, կարող է հասնել մի քանի հազարի։ Նրան մտահոգում է այդ հայրենասեր տղաներին տեղավորելու, կերակրելու և հանդերձավորելու հարցը։ Նա խնդրում է Հայոց ազգային խորհրդից, միջնորդել Ախալքալաքի ռուսական կայազորի անհրաժեշտ գույքի դուրս տանելը դադարեցնելու համար[1]։

Այս հանգամանքը շատ էր անհանգստացնում Պաշտպանության ժամանակավոր կոմիտեին։ Ռուս զինվորները հեռանում էին և իրենց հետ տանում կայազորի ինչքը, զենքը, զինամթերքը։ Ախալցխայում 116-րդ գնդի հեռանալուց հետո, նրա ամբողջ ունեցվածքը մնաց քաղաքում, իսկ Ախալքալաքի կայազորի պետը չէր համաձայնվում նման քայլի։ Դրա համար 1917-ի դեկտեմբերի 31-ին Ախալքալաքի Պաշտպանության ժամանակավոր կոմիտեի նախագահ Մարգարյանը հեռագրով դիմելով Թիֆլիսի Հայկական ազգային խորհրդին՝ տագնապով հայտնում է. «Տեղական կայազորը կազմալուծվում է, պետական գույքն ու զենքը հափշտակվում է, հայ կամավորների վաշտը դրել ենք կայազորի պետի տրամադրության տակ՝ պահակախմբին օգնելու նպատակով։ Հենակետի պետն ուզում է հրետանին տանել։ Խնդրում եմ անհապաղ միջնորդեք կովկասյան բանակի պետերի առաջ, Ախալքալաքի Պաշտպանության ժամանակավոր կոմիտեին փոխանցելու ինչպես հրետանին, հանդերձանքը, պահեստները, այնպես էլ կայազորի էտապների բոլոր տեսակի գույքը… և թույլ տան մեր կողմից գավառում ռազմական դրություն հայտարարել»[2]։

Մեկ այլ հեռագրով Ախալքալաքի Պաշտպանության ժամանակավոր կոմիտեն խնդրում է Թիֆլիսի Հայոց ազգային

  1. Տե՛ս, ՀՀ ՊԿՊԱ, ֆ 222, ց 1, գ 24, I բ, թերթ 72:
  2. Տե՛ս ՀՀ ՊԿՊԱ, ֆ 222, ց 1, գ 30, թ. 1։