Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բակուրիանից Ալեքսանդրե Սիմոնի Խուցիջվիլու գլխավորությամբ տեղափոխվեց Խիզաբավրա։

4 հարյուրյակներից յուրաքանչյուրն իր տեղն զբաղեցրեց գյուղի մերձակայքում։ Առաջին հարյուրյակը տեղավորվեց Գորաբանայի վրա և պաշտպանում էր Ասպինձայից Ախալքալաք և Խիզաբավրա տանող ճանապարհը և հսկում էր Չիխորիլի ձորը։ Երկրորդ հարյուրակը դիրքավորվեց Ռուսխմուլիում։ Այն պաշտպանում էր Ասպինձայից և Դամալայից դեպի Ջավախք տանող ճանապարհը։ Իսկ III և IV հարյուրյակները պաշտպանում էին Օռմոցից Խերթվիս և Շվիդռավանդից եկող ճանապարհները։ Հազարյակի միակ թնդանոթը սկզբից դրվեց Սախիզրի (բլուր) գագաթին, այնուհետև տեղափոխվեց Խիզաբավրայից արևմուտք[1]։

ԱԽԱԼՑԽԱՅԻ ԳԱՎԱՌԻ (ՄԵՍԽԵԹ) ԹՈԻՐՔԵՐԸ ԿՈՏՈՐՈԻՄ ԵՆ ՎՐԱՑԻՆԵՐԻՆ

Օսմանյան Թուրքիայի բանակների հաջողությունները ռազմաճակատում և նրանց առաջխաղացումը դեպի Անդրկովկաս՝ ավելի էր սրում ազգամիջյան առանց այն էլ լարված հարաբերությունները։ Երկրամասի թուրք բնակչությունն ավելի լկտի ու սանձարձակ էր դառնում։ Նա մեծ ակնկալիքներով էր սպասում մեծ եղբոր (օսմանյան Թուրքիայի) մուտքին Անդրկովկաս ու իր հերթին նպաստում էր դրան։ Թիֆլիսի թուրքերի ազգային խորհրդի պարագլուխները՝ մուսավաթ կուսակցության ղեկավարները, վարում էին երկդիմի քաղաքականություն, նրանք առերես ձևացնում էին, թե իրենք Անդրկովկասի ժողովուրդների շահերի պաշտպան են, բայց իրականում իրենք էին հրահրում տեղական թուրքերին ընդդեմ հայերի և վրացիների ու թիկունքում ստեղծում անկայուն վիճակ, հանուն օսմանյան զորքերի հաջողության։

Այդ պանթուրքիստների վարած քաղաքականության արդյունքն էր Ախալցխայի գավառի արևելյան շրջանի վրացական գյուղերի ողբերգությունը փետրվարի 14 — 15-ին։

Լիազորներ Ստ. Մուրադյանի և Դ. Մանուկյանի փետրվարի

  1. Տե՛ս Մ. Յակ. Վելիջանաշվիլի, Խիզաբավրայի ուղեցույցը, հր. «Մեցնիերա», Թբիլիսի, 1974թ., (վրացերեն), էջ 37—39: