Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ւնչպես տեսանք վերևում, զորքի միայն փոքրամասնությունն էր ծառայել ցարական բանակում։ Հարկավոր էր վարժեցնել նաև մնացած զինվորներին։ Դրա համար Ազգային (խորհրդի որոշմամբ զինված ուժերը դուրս են բերվում գյուղից և տեղավորվում գյուղից մոտ 3 կմ հարավ գտնվող «Ղարաղալու յամջըներ» կոչվող վայրում, ռուսական (դուխաբորների) Սպասովկա (Ղարաղալա) գյուղի մոտ։

Սկսվում է իսկական զինվորական կյանք, որը տևում է մեկ ամսից ավելի։ Ազգային խորհուրդն ու հրամանատարությունը ջանք չեն խնայում կարգապահ ու վարժեցված զորք ստեղծելու։ Դրա համար Առաքելովն ու գյուղի Ազգային խորհուրդը լայն լիազորություններ են տալիս հրամանատարությանը՝ դասալիքների, վախկոտների, վտանգավոր կարգազանցների նկատմամբ ընդհուպ դիմելու ծայրահեղ միջոցների՝ մահապատժի։ Բարեբախտաբար նման ոչ մի դեպք տեղի չունեցավ… Ոչ մի զինվոր կամ հրամանատար առանց իր վերադասի թույլտվության չի հեռացել ճամբարից։

Կարճատև արձակուրդով թույլատրվում էր տուն գնալ միայն 1—2 մարդու, այն էլ՝ 1—2 օրով։ Այս սկզբունքը պահպանվում էր ճշտությամբ և խստագույն կարգապահությամբ։

Վարժեցումների հետ միաժամանակ զինվորները գյուղից հարավ և հարավ-արևմուտք ընկած վայրերում դիրքեր էին փորում՝ հետագա դիրքային մարտերի պատրաստ լինելու համար։

Որոշ ժամանակ Սպասովկա զյուղի մոտ մնալուց հետո Սաթխայի զինվորականության ճամբարը տեղափոխում են Սաթխայից 6 կմ հարավ գտնվող Օրլովկա ռուսական գյուղի մերձակայքը, որպեսզի թշնամուն որքան կարելի էր գյուղից հեռու կասեցնեին, ինչպես նաև ռուսական գյուղերը ևս պաշտպանեին…

Կապը Սաթխայի և իր զինված ուժերի միջև պահպանվում էր կանոնավոր կերպով։ Սննդի մատակարարման գործը շարունակվում էր իրականացվել բարձր մակարդակով (հայ զինվորականությանը սննդամթերք էին տալիս նաև ռուսական գյուղերը):

Գյուղի մի քանի հեծյալ կապավորներ անընդհատ կապ էին պահպանում Ախալքալաքի Ազգային խորհրդի և գավառի