Jump to content

Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բոլոր դեպի ճակատ։

Բոլոր ի պաշտպանություն ազատության և հայրենիքի։

Անդրկովկասյան սեյմ»[1]։

Սեյմը «մանիֆեստում» միասնության կոչ է անում Անդրկովկասի ժողովուրդներին և առաջարկում դադարեցնել ազգամիջյան վեճերը, թշնամանքն ու պառակտումը։ Արդյոք ձեռնտու էր այդ անդրկովկասյան թուրքերին, որոնք դեպի քրիստոնյաները, առանձնապես դեպի հայերը լցված էին ատելությամբ։ Իհարկե, ոչ։ Նրանք անհամբեր սպասում էին իրենց մեծ եղբայրներին՝ օսմանյան թուրքերին, որոնք զենքի ուժով և նուրբ դիվանագիտությամբ առաջ էին շարժվում դեպի Անդրկովկաս, նրանց միջոցով ու օգնությամբ վերջնական հաշվեհարդար տեսնելու համար երկրամասի հայերի և վրացիների հետ։

Ասածիս ապացույցը՝ Անդրկովկասի ամբողջ տարածքով Թուրքիայի էմիսարների և մուսավաթի կողմից կազմակերպված թուրք-հայկական թուրք-վրացական ընդհարումներն են, որոնց գագաթնակետը դարձավ Արդահանի հայերի քստմնելի կոտորածը՝ իրականացված Արդահանի օկրուգի և Ախալցխայի գավառից գնացած թուրք բարբարոսների ձեռքով, որոնց օգնում էին, խրախուսում օսմանյան զորքերը…

Տեղական թուրքերը շարունակում էին հարվածը հայերի և վրացիների թիկունքից։ Ախալցխան դրա կիզակետն էր։

Աբասթումանում թուրքերը ապրիլի սկզբներին այնտեղ մնացած 15 հայերի նկատմամբ նորից էին սկսել իրենց բռնությունները և թույլ չէին տալիս այնտեղից տեղափոխվել Ախալցխա։ Այս մասին Տեր-Սամուելյանը հեռագրում է Զորյանին, իսկ վերջինս հեռագրում է սեյմին՝ խնդրելով օգնություն[2]։ Ապրիլի 11-ին Զ. Զորյանի ջանքերով Աբասթումանի 15 հայերից 13-ը ազատվելով դժոխային պայմաններից, եկան Ախալցխա, իսկ 2-ը կամովին մնացին այնտեղ։

Ապրիլի 5(18)-ին Աբասթումանում լուր ստացվեց, որ վրացիները մեծ ուժերով Զեկարի լեռնանցքով գալիս են Աբասթումանի թուրքերի վրա։ Քաղաքում սկսվեց

  1. Տե՛ս «Շարժում», 1918 թ., № 23:
  2. «Մշակ», 1918 թ., 10/14 (ապրիլի)։