Jump to content

Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարկավոր է մտածել նաև նրանց նոր վայրում պարենով ապահովելու մասին: Տեղափոխումը պետք է իրականացվի մեր այս ծանր վիճակի համար անտարբեր կենտրոնի միջոցով։

Քաղաքագլխի օգնական Մ. Այվազյանը գտավ, որ պետք է հույսը դնել սեփական ուժերի վրա՝ մասնակի էվակուացիան կազմակերպելու համար, որովհետև կենտրոնին մեր դիմումները մնացել են որպես ձայն բարբառո հանապատի…

Մ. Գարդավաձեն գտնում է, որ չպետք է մեղադրել միայն կենտրոնին, որովհետև երկրամասի անարխիայի իսկական պատճառները պետք է փնտրել ընդհանուր ռուսական պետական կյանքի մեջ։

Մ. Գարդավաձեի անհանգստությունը՝ կենտրոնի հասցեին արված քննադատությունների կապակցությամբ, հասկանալի է, որովհետև Անդրկովկասյան կառավարությունը գտնվում էր իր կուսակցության ղեկավարների՝ վրաց մենշեվիկների ձեռքին…

Նա կարող էր չանհանգստանալ, որովհետև իշխանությունը նորից վրաց մենշևիկների ձեռքին մնաց, չնայած այնքան անհաջող ղեկավարելուն, երբ հենց այդ օրը՝ ապրիլի 9(22)-ին, Անդրկովկասյան սեյմը Անդրկովկասը հայտարարեց անկախ ֆեդերատիվ հանրապետություն և Ե. Գեգեչկորու գլխավորած կառավարությունը հրաժարական տվեց։ Սեյմը կառավարության նախագահ և արտաքին գործերի նախարար նշանակեց մենշևիկ Ա. Չխենկելուն, ներքին գործերի նախարար՝ մենշևիկ Ն. Րամիշվիլուն, զինվորական նախարար՝ մենշևիկ Գ. Գեորգաձեին, հողագործության նախարար՝ մենշևիկ Ն. Խոմերիկիին, արդարադատության նախարար՝ մուսավաթական Մ. Հաջինսկուն, ֆինանսների նախարար՝ դաշնակցական Ա. Խատիսյանին, խնամատարության նախարար՝ դաշնակցական Հ. Քաջազնունուն։ Ինչպես տեսնում ենք, Անդրկովկասյան կառավարությունը նորից վրաց մենշևիկների ձեռքին է մնում։ Կառավարության նախագահի և բոլոր կարևոր 4 նախարարությունների նախարարների պաշտոնները զբաղեցրին նրանք։

Ախալցխայի քաղաքային դումայում ելույթ ունեցան նաև ուրիշներ։

Դուման ստեղծեց հանձնաժողով հինգ մարդուց բաղկացած, որը բանվորների, զինվորների և գյուղացիների