Jump to content

Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խորհուրդների հետ միասին պետք է իրականացներ մասնակի էվակուացիան։

Անդրկովկասյան սեյմը առաջարկեց նոր կառավարությանը, որի ղեկավար Չխենկելին ավելի շատ հակված էր դեպի աջ, միջոցներ ձեռք առնել պատերազմական գործողությունները դադարեցնելու և վերսկսելու հաշտության բանակցությունները՝ հիմք ընդունելով Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը։ Նոր կառավարությունը ճանաչելով Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, ապրիլի 11(24)-ին հեռագրով կարգադրեց Հայկական կորպուսի հրամանատար գեներալ Նազարբեկովին՝ առանց դիմադրության թողնել Կարսի հզոր ամրոցը[1]:

Թուրքական կառավարությունն ընդունելով Անդրկովկասյան կառավարության առաջարկությունը բանակցությունների մասին, հեռագրեց Կարսի պարետին, թե բանակցությունները պետք է տեղի ունենան Կարսից ոչ հեռու, իրենց պատվիրակությանը այնտեղ սպասում է Անդրկովկասյան կառավարության պատվիրակությունը[2]:

Ապրիլի 15(28)-ին թուրքական հրամանատարությունը հայտնում է սեյմին, որ իր կառավարությունը ճանաչել է Անդրկովկասի անկախությունը և այդ մասին հայտնել իր դաշնակիցներին։

Անդրկովկասի անկախությունը Ռուսաստանից, խիստ ձեռնտու էր Թուրքիայի համար, որովհետև նա արդեն գործ ուներ միայն թույլ, ազգային տեսակետից անմիատարր և անմիաբան պետության հետ, որի հետ ցանկացած ժամանակ կարող էր վարվել իր ուզածի պես… Վերջապես, պանթուրքիզմի ճանապարհին առաջին և ամենամեծ արգելքներից մեկը վերանում էր…

Թուրքական կանոնավոր բանակների դեմ կանգնած միակ իրական ուժը հայ կամավորական կորպուսն էր, հայերը չնայած կռվում էին հերոսաբար, բայց իրենց հնարավորության սահմաններից ավել անել չէին կարող, հատկապես, որ Անդրկովկասյան կառավարության մենշևիկ պարագլուխները

  1. Տե՛ս Из истории иностранной интервенции в Армении в 1918 г. (документы), Ереван, 1970 г., ст. 54.
  2. Տե՛ս նշված աշխատությունը, էջ 57։