փաստորեն դավաճանում էին հայերին (հենց Կարսի հանձնումը առանց դիմադրության): Թուրք-անդրկովկասյան պատերազմը փաստորեն, ինչպես գրում է Հր. Ռ. Սիմոնյանը, վերածվել էր թուրք֊հայկական պատերազմի: Ըստ Լյուդենդորֆի, Կովկասյան ճակատից ռուս ական բանակի հեռանալուց հետո այնտեղ Թուրքիայի դեմ կռվում էին միայն հայերը…[1]
Հայերը, ինչպես մենք արդեն տեսանք, միաժամանակ կռվում էին թիկունքից հարվածող անդրկովկասյան թուրքերի դեմ` համարյա ամբողջ Անդրկովկասով մեկ:
Մի շարք թուրքական գյուղերից հազարավոր թուրք խուժանը շրջապատելով Ուդե, Վալե, Արալ[2], Անդրեծմինդա և այլ վրացականգյուղերը, կրակ էին տեղում նրանց վրա և պահանջում զինաթափ լինել: ճիշտ է, այս անընդմեջ երեվույթը վրաց բնակչությանը ահ ու սարսափի մեջ էր պահում, սակայն վրացական գյուղերը կռվում էին հերոսաբար և ստիպում թշնամիներին հեռանալ: Այնուամենայնիվ, նրանց վիճակը գնալով ծանրանում էր:
Անմխիթարական էր նաև հայկական սահմանամերձ և փոքր գյուղերի վիճակը:
Ինքնապաշտպանության շահերից ելնելով, հայկական և վրացական գյուղերի մերձակայքից մի շարք թուրքական գյուղեր տեղահանվեցին` համարյա անարյուն: Այդ գյուղերն էին` Աբ, Խակ, Օրալ, Արջանա, Վերին Աուֆլիս, Կուջղա, Փարախա[3], Իսկ Անդա գյուղը թուրքերը դարձրել էին իրենց
- ↑ Տե՛ս Հր. Ռ. Սիմոնյան, Թուրք-հայկական հարաբերությունների պատմությունից, «Հայաստան» հր. Եր., 1991 թ., էջ 296։
- ↑ Ըստ Կ. Դ. Դաֆադարյանի, Ախալցխայի գավառի գյուղացիների մի մասը, ինչպես և գավառի մի քանի գյուղերի (Ուլդե, Վալե, Արալ) բնակիչները մի ժամանակ իրենց հայ էին համարում, սակայն 1919 թ. ընդունեցին վրացական դավանանք և եկեղեցիներում դադարեցրին հայերեն ժամերգությունները (տե՛ս «Բանբեր Հայաստանի արխիվների» 1988 թ. 1, էջ 143։
- ↑ Տե՛ս Ն. Սիմոնյան, նշվ. աշխատութ., էջ 34