Հենակետը, որտեղից կատարում էին վերևում ասված Հարձակումներր վրացական և հայկական գյուղերի վրա:
Հայկական ջոկատները, որպես հակամիջոց, գիշերը այրել էին Զեդա-Ծուղրութի թուրքերի տները, իսկ ապրիլի 13(26)-ի կեսօրից հետո գրավել ու հրդեհել էին Ախալցխայից 10 կմ հարավ գտնվող թուրքական Աբ գյուղը. բնակիչները փախել էին անտառ: Ինչպես վկայում է Զաքարիա Գիգմամիշվիլին իր օրագրում, Ախալցխայից երևում էր, թե ինչպես է այրվում գյուղը[1]:
Աբ գյուղի կործանման պատճառը, ըստ «Շարժում» թերթի, նրա բնակիչների կողմից վրացական և Հայկավան գյուղերի վրա հաճախակի հարձակումներն էին[2]:
Իսկ մյուս պատճառն այն էր, որ ինչպես Աբ, այնպես էլ մյուս թուրքական գյուղերի ավազակաբարո հրոսակները քաղաքը ծնկի բերելու նպատակով կտրել էին Զիլ-Բուխարի ջրատարը, որի հետևանքով քաղաքի բնակչության մի մասը զրկվել էր խմելու ջրից[3]:
Եվ ինչպես տեսանք, ինքնապաշտպանության քաջարի զինվորների ջանքերն իզուր չանցան: Թշնամիները հեռու հալածվեցին և ջրատարը բացվեց:
Ի դեպ, քաղաքի հեռատես ղեկավարությունը մտահոգվեց նաև քաղաքի խմելու ջրի հարցը լուծել տեղական միջոցներով, ինչպես այդ արեց ջրաղացի հարցում` քաղաք տեղափոխելով այն… Ինչ-ինչ պատճառներով քաղաքում վաղուց խափանվել էին 9—10 աղբյուր և չէին գործում: Վերականգնվեցին այդ աղբյուրները և սկսեցին խմելու ջուր մատակարարել քաղաքի բնակչությանը…
Ահա, այս իրադարձություններով հարուստ ապրիլյան օրերին էր, որ Ախալցխա ժամանեց Չխենկելու կառավարության կողմից ուղարկված գեներալ Մակաևը (Մաղաշվիյի)` որպես ինքնապաշտպւտնության զինված ուժերի ընդհանուր հրամանատար: Մինչ այդ նման պարտականություններ