Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չհաջողվեց թուրքերի բազմաքանակ զինված ուժերին դուրս մղել իրենց դիրքերից…[1]

Գավառի արևելյան մասում արշավանքը շարունակել և Ախալքալաքի զինված ուժերին, որոնք մեծ հաջողությամբ էին գրոհում Խերթվիսի և Ասպինձայի թուրքերի վրա՝ Ախալքալաք-Ախալցխա ճանապարհը բացելու համար, ընդառաջ գնալ ու միանալ նրանց, հնարավոր չէր, որովհետև թուրքերը ճիշտ ժամանակին կռահեցին հայերի և վրացիների պլանները և արևմուտքից սկսեցին հարձակումը հայկական և վրացական գյուղերի վրա։ Քաղաքի համար վտանգը մեծացավ։

Մեր զորքերը գեներալ Մաղաշվիլու հրամանատարությամբ ստիպված մայիսի 5(18)-ին վերադարձան Ախալցխա: Նրանք իրենց հետ բերին Մուսխի կռիվներում զոհված պրապորշչիկ Զեդգինիձեի դին և այդ օրն էլ մեծ բազմության մասնակցությամբ հանձնեցին հողին։

Ի դեպ, Մուսխի արշավանքի ժամանակ մեր զինված ուժերը տվեցին միայն երկու զոհ։ Մուսխի մոտ սպանվեց Ձվելի գյուղացի Զեդգինիձեն, իսկ Դիպակում զոհվեց սազելցի Եղիշե Հակոբի Թորոսյանը[2]։

ՊԱՐԵՆԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ՍՐՈԻՄԸ

Հինգերորդ ամիսն էր, ինչ Ախալցխան և շրջապատի հայ-վրացական գյուղերը շրջապատված էին և արտաքին աշխարհի հետ, հատկապես Ածղուրի դեպքերից հետո, ոչ մի կապ չունեին։

Եթե գյուղացիներն իրենց համար աշնանը պաշարած հաց, կարտոֆիլ և այլ սննդամթերքներ ունեին, ապա քաղաքացիների մասին այդ չէր կարելի ասել։ Այնուամենայնիվ, քաղաքի պարենավորման կոմիտեն հմտորեն ու խելացիորեն էր կազմակերպել քաղաքի բնակչությանը սննդամթերքներով մատակարարելու գործը։ Չնայած մեծ դժվարությամբ, բայց

  1. «Շարժում», 1918 թ., № 29։
  2. Տե՛ս «Լրաբեր», 1918 թ., № 4։ Նաև «Շարժում», 1918 թ., № 29, № 30։ Նաև Ե. Սիմոնյան, նշվ. աշխ., էջ 38—40։ Նաև Զ. Դիդմամիշվիլի, օրագիր։