Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էջմիածնի գավառների 3/4 րդ մասը, Երևանի գավառի կեսը և Շարուր-Դարալագյազի գավառի 1/5 րդ մասը, Բաթումը, Ախալքալաքի և Ախալցխայի գավառները…[1]

Վրաստանի կառավարութան պաշտոնական հաղորդագրության համաձայն Ախալցխայի գավառից, Վրաստանին մնում էր Ածղուր-Աբասթուման-Զեքար շրջանը, իսկ Ախալցխայի գավառի մնացած մասը, ինչպես և ամբողջ Ախալքալաքի գավառը, անցնում էին Թուրքիային։

Վրաստանի կառավարությունը թուրքերին անցած այս շրջանների բնակչությանը կոչ է անում մնալ իրենց տեղերում և վստահ լինել, որ Վրատանը հոգ կտանի նրանց վիճակի մասին[2]։

Արդյո՞ք Վրաստանը հոգ կտաներ օկուպացված շրջանների բնակչության մասին, կամ ի վիճակի էր օգնելու նրանց, երբ 5—6 ամիս տեղական թուրքերի շրջապատման մեջ գտնվող Ախալցխայի գավառի հայերին և վրացիներին ոչ մի օգնություն ցույց չտվեց… Երբ Ախալքալաքի հայությունը կենտրոնից բացարձակապես ոչ մի օգնություն չստացավ (եթե լիներ այդ օգնությունը, թեկուզ քիչ, Ախալքալաքի ողբերգությունը տեղի չէր ունենա)։

Հունիսի 5-ին (հ. տ. մայիսի 23-ին) Օսմանյան Թուրքիայի զինված ուժերի լիազոր-ներկայացուցիչ Բաքի-բեյի գլխավորությամբ թուրքերի պատվիրակությունը սպիտակ դրոշ պարզած, Բորժոմիի կողմից մտավ Ախալցխա[3]։

Քաղաքային վարչության շենքում այդ գիշեր տեղի ունեցան բանակցություններ՝ քաղաքը թուրքերին հանձնելու վերաբերյալ[4]:

Մայիսի 24-ին (ն. տ. հունիսի 6-ի) առավոտյան գավառի հայկական և վրացական գյուղերից հազարավոր զինված

  1. Տե՛ս Հայ ժողովրդի պատմություն, հատ 4, «Լույս» հրատարակչ. Եր. 1970 թ., էջ 40:
  2. Տե՛ս «Մշակ», 1918 թ. № 105։ Նաև «Кавказское слово», 1918, № 11З.
  3. Տե՛ս АИМ, д. 3428, лист № 142: Նաև Զ. Դիդմամիշվիլի, օրագիր։
  4. Տե՛ս Ե. Սիմոնյան, նշվ. աշխ. էջ 42։