Jump to content

Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՔՅՈՐՕՂԼԻ
(Արկածներ Քյորօղլու կյանքից)
ՔՅՈՐՕՂԼԻՆ՝ ԿԱԼԱՆԱՎՈՐ


Քյորօղլին գող չէր և ո՛չ ավազակ, այլ՝ մի ինքնագլուխ իշխան, իսկ այդ անկախությանը հասել էր նա իր անվեհերությունովը և քաջագործություններովը։ Նա չէր հափշտակում և կողոպտում, այլ՝ հարկ ու մաքս էր առնում և չտվողներին անխնա պատժում։ Բայց Իրանի թագավորը նրան համարում էր ավազակ, այսպես էին ճանաչում նրան և սուլթաններն ու խալիֆները, որոնց կարծիքը Քյորօղլու համար նշանակություն չուներ, նա այսպես էր դատում.

«Եթե հարկ առնելը մեղք է՝ ինչո՞ւ իրանք առնում են։ Եթե հնազանդելը լավ բան է՝ ինչո՞ւ իրանք ինձ չեն հնազանդում։ Իրանք զոռով ու բռնությամբ են տիրում աշխարհին, ես էլ իրանց պես կվարվեմ։ Այս բարբարոս ավազակները իրանց աչքի գերանը չեն տեսնում, բայց համարձակում են իմ աչքումը շյուղ գտնել։ Իրանք իրանց ավազակ

228