Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

Գոհարիկը սուս ու փուս վեր բարձրացավ, այրեց իր հոր նամակը և, որպեսզի Այծատուրին երկար չթողնե արևի տակ, ուրախ-ուրախ ներս մտնելով մոր սենյակը՝ ասաց.

- Մայրիկ, նայի՛ր, մեր դռանը մի անծանոթ երիտասարդ կա քնած։ Նա ձիով է եկել, իսկ ձին հայրիկինն է. ուրեմն՝ նա մի լրաբեր պետք է լինի։ Հարկավոր է նրան զարթեցնել և վեր կանչել։

Ծառաները ուրիշ տեղ էին գնացել, տանը ոչ ոք չկար, բացի մորից ու աղջկանից։ Մայրը իջավ ներքև և Այծատուրին զարթեցրեց։

Այծատուրը ներողություն խնդրեց տիրուհուց և, ծոցիցը նամակը հանելով՝ տվավ իրան։

48