Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Երբ որ քոսակը ձիու սանձը ձեռքն առավ՝ ամենքն էլ նկատեցին, որ ձիու աչքերից արտասուքի խոշոր կաթիլներ թափվեցին։ Հայրն էլ տեսավ և զղջաց, ուզեց ետ առնել ձին, բայց քոսակը ժամանակ չտվավ. նա հեծավ ձին և մի ակնթարթի մեջ անհայտացավ։

Այս քոսակը Ուխայն էր, և ճանաչել էր Քաջիկին։

4

Ուխայը ձին տարավ յուր դռանը կապեց, ինքը մտավ տուն, առավ մեծ դանակը և սկսեց սրել, որ նրանով Քաջիկին մորթե։ Կինը նայեց պատուհանից և ճանաչեց Քաջիկին։ Մինչև մարդը դանակը կսրեր, կինը թաքուն վայր իջավ և սանձը վեր առավ ձիու գլխից։ Քաջիկն իսկույն մի աղավնի դառավ և թռավ դեպի տուն։ Ուխայը դուրս եկավ և տեսավ, որ ձին չկա, աչքովն ընկավ աղավնին, և իսկույն ինքն էլ մի բազե դառավ և ընկավ աղավնու հետևիցը։ Աղավնին տեսավ, որ բազեն հետևիցն է ընկել, իսկույն իմացավ, որ Ուխայն է. յուր ուժը կրկնապատկեց, որ նրա ճանկը չընկնի։ Այսպես աղավնին փախավ, բազեն էլ՝ նրա հետևիցը, մինչև հասան մի գյուղ, և հենց այն էր՝ քիչ էր մնում որ բազեն բռներ աղավնուն և քրքրեր՝ աղավնին իսկույն մի կարմիր խնձոր դառավ վայր ընկավ մի տան հերթից[1]։ Այդ տանը հարսանիք կար։ Նորափեսան յուր մակարներով[2] սեղան էին նստած և ուրախություն էին անում։ Նորափեսի առաջին, ինչպես սովորություն է, շատ մրգեղեն կար, որ բերել էին բարեկամները իբրև թագավորի մազա[3]։ Հերթից վայր ընկած կարմիր խնձորն էլ դրին թագավորի առաջին՝ կարծելով, թե բարեկամներից մեկը կլինի վայր ձգած զվարճության համար։ Բայց շուտով ամենքի ուշադրությունը դարձավ այդ խնձորի վրա, ամենքը նկատեցին, որ

  1. Հերթ - երդիկ
  2. Մակար - հարսանիքում փեսայի ազապ ընկերը
  3. Մազա - աղանդեր, ատամի տակ գցելու բան
82