Էջ:Այսպէս խօսեց Զրադաշտը.djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ո՞ւր է այն խենթութիւնը, որով դուք պէաք է պատւաստւէք!

Տեսէ՛ք գերմա՜րդն եմ քարոզում ես ձեզ. Նա է այդ կայծակը, նա է այդ խենթութիւնը!

Երբ Զրադաշտը այսպէս խօսեց, գոչեց մէկը ամբոխի միջից. «Մենք բաւականին լսեցինք լարախաղի մասին, թողէ՛ք, որ հիմա տեսնենք նրան»։

Եւ բոլոր ժողովուրդը ծիծաղեց Զրադաշտի վրայ։ Լարախաղը սակայն, որը կարծեց՝ թէ խօսքը իր մասին է, իր բանին անցաւ։

4.

Զրադաշտը սակայն նայեց ժողովրդին և զարմացաւ։ Ապա այսպէս խօսեց նա։

Մարդս մի լար է—կապւած կենդանու և գերմարդի միջև,—անդունդի վրայ ձգւած մի լար…

Մարդս մեծ է նրանով, որ նա կամուրջ է և ոչ նպատակ. ինչի համար կարելի է մարդին սիրել՝ այդ այն է, որ նա անցումն է և անկումն։

Ես սիրում եմ նրանց, որոնք ապրել չգիտեն—լինեն դրանք ընկնողներ, որովհետև դրանք անցնողներ են։

Ես սիրում եմ մեծ արհամարհողներին, որովհետև նրանք ամենամեծ յարգողներն են և միւս ափի կարօտի նետերը.

Սիրում եմ նրանց, որոնք աստղերի ետև հիմք չեն որոնում ընկնելու և զոհւելու համար. այլ զոհւում են երկրին, որ մի օր երկիրը գերմարդինը դառնայ։

Սիրում եմ նրան, որը ապրում է, որպէսզի ճանաչի,