Էջ:Այսպէս խօսեց Զրադաշտը.djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և որը ճանաչել է կամենում, որպէսզի մի օր գերմարդը ապրի։ Եւ դրանով նա իր անկումն է ուզում։

Սիրում եմ նրան, որ աշխատում է և հնարում, որ գերմարդի տունը շինի, և նրա համար երկիր, կենդանի և բոյս նախապատրաստում. որովհետև դրանով նա իր անկումն է կամենում:

Սիրում եմ նրան, ո՛վ սիրում է իր առաքինութիւնը, որովհետև առաքինութիւնը անկման կամքն է և կարօտի նետը։

Սիրում եմ նրան, որը ոչ մի կաթիլ ոգի չի պահում իր համար, այլ ամբողջովին իր առաքինութեան ոգին է ուզում լինել. այդպէս քայլում է նա իբրև ոգի կամուրջի վրայով։

Սիրում եմ նրան, ո՛վ իր առաքինութիւնը իր հակումն ու ճակատագիրն է դարձնում. դրանով ուզում է նա իր առաքինութեան համար դեռ ապրել և այլ ևս չ'ապրել։

Սիրում եմ նրան, որ շատ առաքինութիւններ չի կամենում։ Մէկ առաքինութիւնը աւելի շատ առաքինութիւն է քան երկուսը, որովհետև դա աւելի հանգոյց է, որից ճակատագիրն է կախւում։

Սիրում եմ նրան, որի հոգին շռայլում է իրեն, որ շհորհակալութիւն չէ կամենում և ետ չէ դարձնում, որ նւիրում է և պահել չէ ուզում։

Սիրում եմ նրան, ո՛վ ամաչում է, երբ բախտի խաղը նրան երջանկութիւն է խոստանում, և հարցնում է. մի՞թէ ես վատ խաղացող եմ.—որովհետև նա խորտակւել է կամենում։

Սիրում եմ նրան, ո՛վ իր գործերից առաջ ոսկէ խօսքեր է ասում և միշտ աւելին կատարում, քան