խոստանում է, որովհետև նա իր անկումն է կամենում։
Սիրում են նրան, ո՛վ արդարացնում է գալիք սերնդի գոյութիւնը և անցածներին փրկում, որովհետև ներկայ սերնդի հետ մեռնել է կամենում։
Սիրուն եմ նրան, ով կրթում է իր Աստծուն, որովհետև նա սիրում է իր Աստծուն. որովհետև իր Աստծու բարկութիւնը պիտի սպանի նրան։
Սիրում եմ նրան, որի հոգին խորն է նաև վիրաւորւած ժամին, և որի կեանքը մի փոքր ապրումից խորտակւել կարող է. այսպէս անցնում է նա սիրով կամուրջից։
Սիրում եմ նրան, որի հոգին լի է այնչափ, որ նա մոռանում է ինքն իրեն, և բոլոր իրերը նրա մէջ են. այսպիսով բոլոր իրերը նրա խորտակման պատճառ կլինեն։
Սիրում եմ նրան, ով ազատ ոգի և ազատ սիրտ ունի. դրանով նրա գլուխը իր սրտի փորոտիքն է դառնում, նրա սիրտը սակայն մղում է նրան դէպի անկումն։
Սիրում եմ բոլոր նրանց, որոնք ծանր կաթիլների են նման, որ ընկնում են կաթիլ-կաթիլ այն մութ ամպից, որ կախւած է մարդու վրայ. նրանք աւետում են կայծակի գալը և խորատակւում իբրև աւետողներ։
Տեսէ՛ք, ես աւետողն եմ կայծակի և մի ծանր կաթիլը այդ ամպից և այդ կայծակը կոչւում է—գերմարդ։
Երբ Զրադաշտը այս խօսքերը ասաց՝ տեսաւ նա