Էջ:Այսպէս խօսեց Զրադաշտը.djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


նորից ժողովրդին և լռեց. «ահա կանգնել են նրանք, ասաց իր սրտում, և ծիծաղում են. նրանք ինձ չեն հասկանում. այս ականջների յարմար բերանը չեմ ես։

Պէ՞տք է փշրել դրանց ականջները, որ աչքերով լսել սովորեն. պէ՞տք է աղմկել թմբուկների և ապաշխարանքի քարոզիչների նման. թէ՞ դրանք միայն թոթովողներին են հաւատում։

Սրանք մի բան ունեն, որով այնքան հպարտ են. ինչպէ՞ս են անւանում այդ, որ դրանց այդքան հպարտացնում է. «կրթութիւն» են այդ անւանում և դրանով տարբերւում այծարածներից։

Դրա համար էլ սիրով չեն լսում «Արհամարհանք» խօսքը իրենց մասին։ Խօսեմ յօգուտ իրենց հպարտութեան։

Խօսեմ ամենաարհամարհելիի մասին. իսկ դա վերջին մարդն է։

Ե՛ւ այսպէս խօսեց Զրադաշտը ժողովրդի հետ.

Ժամանակ է, որ մարդս իր նպաաակը դնի։ Ժամանակ է, որ մարդս իր գերագոյն յոյսի սաղմը տնկի…

Վա՜յ. կգայ այն ժամանակը, երբ մարդը իր կարօտի նետը մարդի վրայից չի նետի և իր աղեղի լարը այլ ևս չի հնչի։

Ասում եմ ձեզ. պէտք է դեռ քաօս ունենալ իր մէջ մի պարող աստղ ծնելու համար. ես ասում եմ ձեզ. դուք դեռ քաօս ունէք ձեր մէջ։

Վա՛յ. գալիս է ժամանակը, երր մարդ այլ ևս ոչ մի աստղ չի ծնի։ Վա՛յ. գալիս է ամենաարհամարհելի մարդի Ժամանակը, որը ինքը իրեն այլ ևս արհամարհել չի կարող.

Տեսէ՛ք, ես ձեզ ցոյց եմ տալիս վերջին մարդին։