Jump to content

Էջ:Այսպէս խօսեց Զրադաշտը.djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

― 36 ―

Այո՛, այս Եսը և Եսի հակասութիւնն ու խառնաշփոթութիւնը ամենից անկեղծ են խօսում իրենց գոյութեան մասին, այս ստեղծագործող, կամեցող, արժէքաւորող Եսը, որ իրերի չափն ու արժէքն է։

Եւ այս է ամենաանկեղծ գոյութիւնը, Եսը— որ խօսում է մարﬓեից և դեռ մարմին է կամենում, անգամ երբ նա բանաստեղծում է, երազում և փշրւած թևերը թափահարում։

Աւելի ու աւելի անկեղծ է խօսում դա, Եսը. և որքան աւելի է սովորում՝ այնքան աւելի բաոեր ու յարգանքներ է գտնում մարﬓի ու երկրի համար։

Մի նոր հպարտութիւն սովորեցրեց ինձ իմ Եսը, այդ եմ սովորեցնում մարդկանց. այլ ևս գլուխը երկնային բաների մէջ, այլ ազատ կրել, մի երկրային գլուխ, որ իմաստ է տալիս երկրին!

Մի նոր կամք եմ սովորեցնում մարդկանց, ընտրել այդ ճանապարհը, որ գնացել է մարդը կուրօրէն, և լաւ համարել այդ և այլ ևս չշեղւել դրանից հիւանդների և մեռնողների նման։

Հիւանդներ և մեռնողներ Էին նրանք, որ արհամարհեցին մարմինն ու երկիրը և հնարեցին երկնային ու փրկող արեան կաթիլները. բայց այս քաղցր ու ցաւոտ թոյներն էլ նրանք մարﬓից ու երկրից վերցրին!

Ւրենց թշւառութիւնից փախչել էին կամենում, և աստղերը նրանցից շատ էին հեռու։ Եւ հառաչեցին նրանք. «0՜, երանի՜ թէ երկնային ճանապարհներ լինէին մի այլ գոյութիւն և երջանկութիւն սկսելու»! Եւ հնարեցին իրենց արահետներն ու արիւնոտ բաժակները։

Իրենց մարﬓից ու աշխարհից զերծւած՝ ցնորում