Jump to content

Էջ:Այսպէս խօսեց Զրադաշտը.djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

― 37 ―

էին դրանք, այս անշնորհակալները։ Սակայն ո՞ւմ էին պարտական այդ զերծման պայքարի ու վայելքի համար. իրենց մարﬓին ու երկրին!

Մեղմ է Զրադաշտը հիւանդների նկատմամբ։ Ճշմարի՛տ, նա չէ զայրանում նրանց մխիթարութեան և ապերախտութեան եղանակի վրայ. թո՛ղ լինեն ապաքինւողներ ու յաղթահարողներ և մի վսեմ մարմին առնեն!

Զրադաշտը չի զայրանում նաև ապաքինւողի վրայ, երբ սա քնքշօրէն նայում է իր ցնորքին և կէս գիշերին էր Աստծու գերեզմանի շուրջը սողում. սակայն հիւանդութիւն և հիւանդ մարմին են ﬓում դեռ նրա արցունքները։

Միշտ էլ հիւանդ ժողովուրդ է եղել նրանց մէջ, որոնք բանաստեղծում և աստւածամոլ են. կատաղօրէն ատումեն դրանք ծանողին և առաքինութիւններից ամենանորին, որ կոչւում է —Ազնւութիւն։

Դէպի յետ են նայում դրանք մշտապէս, դէպի մութ ժամանակները, երր ցնորքն ու հաւատը այլ բան էին։ Բանականութեան մոլեգնութիւն էր. աստւածնմանութիւնը և կասկածանքը-յանցանք։

Շատ լաւ եմ ճանաչում այս աստւածանմաններին։ Դրանք ուզում են, որ իրենց հաւատան, և կասկածանքը մեղք լինի։ Շատ լաւ գիտեմ նաև՝ թէ՛ ինչ բանի են հաւատում իրենք։

Ճշմարիտ եմ ասում—ո՛չ հանդերձեալ աշխարհներին և ո՛չ էլ փրկարար արեան կաթիլներին, այլ մարﬓին են նաև հաւատում նրանք և իրենց սեփական մարմինն է նրանց «ինքնին իրը»—Ding an sich-ը։

Բայց մի հիւանդոտ իր է այդ նրանց համար և