― 41 ―
գանքն ու արհամարհանքը, ստեղծեց իր համար ցաւն ու Հաճոյքը։ Ստեղծող մարմինը ստեղծեց ոգին իրրև ձեռք իր կամքի։
Անգամ ձեր յիմարութեան ու արհամարհանքի մէջ, ով մարմինը արհամարհողներ, ձեր Ինքին էք ծառայում։ Ես ասում եմ ձեզ․ ձեր Ինքն է ուզում մեռնել և Հրաժարւել կեանքից։
Այլ ևս չի կարողանում դա այն, ինչ սիրով կկամենար—ստեղծագործել իրենից վե՛ր։ Այս է ցանկանում նա ամենից շատ, այս է նրա ողջ խանդազատանքը ։
Բայց այդ ուշ հասկացաւ—ուստի ձեր Ինքը խորտակւել, մեռնել է ուզում, ո՛վ դուք, մարմինը արհամարհողներ։
Խորտակւել է ուզում ձեր Ինքը, ուստի և դուք դարձաք մարմինը արհամարհողնե՜ր։ Որովհետև այլ ևս անկարող էք ձեզնից վե՜ր ստեղծագործելու։
Ուստի և զայրանում էք կեանքի ու երկրէ վրայ։ Անգիտակ մի նախանձ կայ ձեր արհամարհանքի խեթ հայեացքի մէջ։
Ես չեմ գնուլմ ձեր ճանապարհով, ո՛վ դո՛ւք, մարմինը արհամարհողնե՜ր, դուք չէք կարող ինձ համար կամուրջ լինել դէպի Գերմարդը։—
Այսպէս խօսեց Զրադաշտը։