Jump to content

Էջ:Այսպէս խօսեց Զրադաշտը.djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵԻ ՌԱԶՄԻԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ.

Մենք չենք ուզում, որ մեր լաւագոյն թշնամիները մեզ խնայեն․ և ոչ էլ նրանք,—որոնց սիրում ենք սրտի խորքից։ Ուրեմն թողէ՛ք, որ ճշմարտութիւնն ասեմ ձեզ։

Պատերազմի եղբայրնե՛րս․ ես սիրում եմ ձեզ սրտիս խորքից․ ես ձեր նմանն էի և եմ։ Բայց և ձեր լաւագոյն թշնամին եմ։ Ուրեմն թողէ՛ք, որ ճշմարտութիւնն ասեմ ձեզ։

Ես գիտեմ ձեր սրտի նախանձն ու ատելութիւնը։ Նախանձն ու ատելութիւնը չճանաչելու չափ մեծ չէք դուք։ Ա՛րդ, ջանացէք բաւական մե՜ծ լինել՝ դրանցից չամաչելու համար։

Եւ եթէ դուք իմացութեան սրբեր լինել չէք կարող, գոնէ դրա ռազմիկները եղէք։ Սրանք են այդպիսի սրբութեան ընկերներն ու նախակարապետները։

Շատ զինւորներ եմ նշմարում, կցանկայի շատ ռազմիկնե՜ր տեսնել․ «Համազգեստ» է կոչւում իրենց հագուստը, բայց՝ ինչ պահւում՝ է դրա տակ թող համաձև չլինի։

Պէտք է դուք ինձ համար այնպիսիներ լինէք, որոնց աչքերը թշնամիներ են որոնում — ձեր թշնամուն։ Իսկ ձեզնից մի քանիսի աչքում հենց աոաջին հայեացքից աաելութիւն կայ։