Jump to content

Էջ:Այսպէս խօսեց Զրադաշտը.djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— 70 —


Նրանք բզզում են քո շուրջը ըրենց գսվասանքը։

Նրանց գովասանքը յանդուգն է ու յամառ․ նրսւնք միայն քո մորթի ու արեան մերձութիւնն են կամենում։

Նրանք շողոքորթում են քեզ ինչպէս մի Աստծու կամ սատանայի. նրանք ողբումք, հեծեծում են քո առաջ, որպէս մի Աստծու կամ սատանայի առաջ։ Ի՞նչ արած․ շողոքորթներ ու լալկան քսուներ են դրանք և ո՛չ աւելի։

Յաճախ էլ նւիրւում են քեզ իբրև սիրալիրներ։ Սակայն այս միայն երկչոտների խելօքութէւնն է։ Այո՛, վախկոտները խելօք են։

Նրանք շատ են մաածում քո մասին իրենց նեղ հոգիներով—կասկածելի ես երևում միշտ նրանց։ Ի՞նչի մասին մարդ շատ է մտածում՝ կասկածելի է երևում։

Նրանք պատմում են քեզ քո բոլոր առաքինութիւնների համար։ Նրանք սրտանց միայն քո վրիպումներն են ներում։

Որովհետև դու մեղմ ես ու սիրտդ արդար ասում ես նրանց․ «անմեղ են նրանք իրենց մանր գոյութեամբ»։ Նրանց նեղ հոգին սակայն մտածում է․ «մեղք է միայն մեծ գոյութիւնը»։

Անգամ եթէ նրանց հետ մեղմ ես վարւում՝ նրանք իրենց քեգնից արհամարհւած են զգում։ Ու նրանք ետ են դարձնում քեզ քո բարեգործութիւնը գաղտնի չարագործութիւններով։

Ձեր անխօս հպարտութիւնը հակառակ է նրանց ճաշակին․ նրանք ցնծում են, երբ դու այնչափ համեստ ես, որպէսզի սնապարծ լինես։

Այն՝ ինչ մենք մէկի մօտ ճանաչում ենք՝ այդ