Jump to content

Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձեռքին բռնած մտրակը արեգակի մի ճառագայթի էր նմանում: Նրա գլխի թագը երկնքի աստղերից կազմած էր թւում, և շրջազգեստը՝ ասես պատրաստուած լինէր բիւրաւոր թիթեռնիկների հրաշալի թևերոց: Այնուհանդերձ, նա իր հագուստներից էլ գեղեցիկ էր:

Երբ Ժան նրան նշմարեց արիւնի նման կարմրեց և անկարող եղաւ մի բառ անգամ արտասանելու. Իշխանուհու դէմքը նման էր այն տեսիլքին, որը նա ունեցել էլ իր վախճանած օր սնարի մօտ: Նրան չափազանց գեղեցիկ գտաւ, ու սիրեց.

—Անկարելի է, ասաց, որ նա մի չար կախարդ լինի, և հանելուկները լուծել չը կարողացողներին կախել կամ գլխատել տայ։ Ամեն մարդ, մինչև իսկ վերջին մուրացիկը ազատ է նրա ձեռքը խնդրելու, այնպէս չէ՞։ Ես էլ կը գնամ ուրեմն դղեակ, այո՛, անպատճառ պէտք է որ գնամ, ես ուզում եմ գնալ։

Ամենքը նրան ասացին որ սխալւում է, թէ անկասկած նա էլ պիտի ենթարկուի միւսների դժբաղդ վիճակին: Նրա ընկերն էլ ջանաց համոզել, բայց Ժան անդրդուելի