մնաց: Խնամով խոզանակեց զգեստները, փայլեցրեց կօշիկները, մանրակրկիտ կերպով լուաց ձեռքերն ու երեսը, կարգի բերաւ գեղեցիկ խարտեաշ մազերը և մենակ մտաւ քաղաք դղեակ գնալու համար:
—Մտէ՛ք, ասաց, ծերունի թագաւորը, երբ Ժան դղեակի դուռը բաղխեց: Ժան ներս մտաւ, և ծերունի թագաւորը գիշերազգեստով, ասեղնազարդ հողաթափներով դիմաւորեց նրան: Նա կրում էր գլխին ոսկի թագ, մի ձեռքին արքայական գաւազանը և միւսին մի ոսկեայ խնձոր:
—Սպասեցէ՛ք, ասաց նա, խնձորը կռնատակին դնելով, որպէս զի ձեռք տայ Ժանին. բայց, երբ լսեց թէ եկել էր իշխանուհու ձեռքը խնդրելու, այնչափ սաստիկ լացաւ, որ գաւազանն ու խնձորը վայր ընկան և ստիպուեց աչքերը սրբել գիշերազգեստով. Հէ՜գ ծերունի թագաւոր:
—Հրաժարուի՛ր այդ մտքից, աղաղակեց նա, միւսների նման քո վավաճանն էլ վատ կը լինի. արի՛, տե՛ս։
Նա Ժանին առաջնորդեց իշխանուհու պարտէզը: Սարսափե՜լի բան. իւրաքանչիւր ծառի կատարից երեք կամ չորս արքայորդիներ