Jump to content

Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կախուել էին: Ամեն անգամ, երբ քամին փչում էր, նրանց կմախքները իրար զարնուելով հնչում էին փոքրիկ թռչունները նրանցից փախչում էին այլ ևս չը վերադառնալու համար: Ամեն տունկ մի ոսկոր էր կրում ծաղկամանների մէջ մեռելի գլուխներ ծիծաղում և իրանց ատամներն էին կրճտացնում:

—Տեսնո՞ւմ ես, ասաց ալևոր թագաւորը. քե՛զ, սրանցից լաւագոյն բաղդ չի սպասում. հրաժարուիր քո մտքից, ես շատ եմ տանջւում այս թափուած արիւններից. դո՛ւ ինձ կը դժբաղդացնես:

Ժան՝ ծեր, բարի թագաւորի ձեռքը համբուրեց և ասաց որ երբէ՛ք երկիւղ չը կրէ, ինքը պիտի յաջողի, որովհետև իշխանուհուն չափազանց շատ է սիրում:

Նա՝ միևնոյն ժամանակ, իր նաժիշտների ընկերակցութեամբ մտաւ դղեակ և երկուսը միասին ընդ առաջ գնացին բարի լոյս մաղթելու համար: Մեծ շնորհալիութեամբ նա ձեռքն երկարեց Ժանին: Ժան աւելի քան երբէ՛ք սիրեց նրան և պնդեց որ սխալւում էին նրան մի չար կախարդ կարծելով։ Յետոյ նրանք բարձրացան մեծ