Jump to content

Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սրահը, որտեղ փոքրիկ մանկլաւիկներ նրանց քաղցրեղէն մատուցին: Բայց ծեր թագաւորը այնքան տխուր էր, որ ոչինչ չը կարողացաւ ուտել, բացի այդ, շաքարները շատ կարծր էին նրա ատամների համար: Որոշուեց որ Ժան՝ հետևեալ օր պիտի վերադառնաս դղեակ, և դատաւորների և նախարարական խորհրդի ներկայութեամբ պիտի փորձէր գուշակել առաջին հանելուկը: Եթէ նա յաջողէր, երկու անգամ էլ հանելուկ պիտի առաջարկուէր։ Բայց, մինչև այդ օրը, ոչ ոք յաջողել էր նոյն իսկ առաջին հանելուկը լուծելու։ Բոլորն էլ կորցրել էին իրանց գլուխը։

Ժան իր բաղդից բնա՛ւ չէր վախենում. ընդհակառակը նա հրճւում էր, և գեղեցիկ իշխանուհու վրայ միայն էր մտածում: Նա հաստատապէս համոզուած էր, որ բարի Աստուած նրան կօգնէ: Բայց ի՞նչպէս: Այդ նա չը գիտէր և չէր էլ ուզում այդ հասին խորհել։ Պանդոկ վերադառնալու ժամանակ, որտեղ սպասում էր նրա ընկերը, նա ուրախութիւնից պարեց մեծ ճանապարհի վրայ։

Ժան՝ բառ չի գտաւ պատմելու համար, թէ իշխանուհին ո՜րքան սիրալիր եղել