էր նրա հետ և ո՜րքան գեղեցիկ էր: Ո՜րչափ անհամբերութեամբ նա յաջորդ օրուան էր սպասում դղեակ դառնալու և բաղդը փորձելու համար: Բայց ուղեկիցը գլուխը ցնցում էր տխրութեամբ.
—Ես քեզ շատ սիրում, ասաց նա, մենք կարող էինք տակաւին երկար ժամանակ իրար հետ ապրել։ Ի՞նչ, պէտք շուտով քեզնից զրկուեմ: Խե՜ղճ Ժան, ես ուզում եմ լալ, բայց քո ուրախութիւնը պղտորելուց վախենում եմ։ Գուցէ սա վերջին երեկոն է, որ մենք միասին ենք անցկացնում։ Է՜հ, ուրախ լինենք: Ես վաղը կը լամ, երբ դու մեկնած կը լինես:
Քաղաքում, ամեն մարդ գիտէր, որ մի նոր փեսացու է յայտնուել: Տխրութիւնը ընդհանուր էր։ Թատրոնները փակել էին, քաղցրաւենիքի վաճառականները սև քօղով ծածկել էին իրանց շաքարեայ տիկնիկները, թագաւորը և քահանաները եկեղեցում ծնկաչոք աղօթում էին և ամենքի վիշտը մեծ էր: Միթէ՞ միւսներից տարբեր վախճան կունենար Ժանը:
Երեկոյեան դէմ, Ժանի ընկերը մի մեծ աման պօնչ պատրաստեց և ասաց.