Jump to content

Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ասում էր իշխանուհին գաւազանի իւրաքանչիւր հարուածն ստանալիս:

Նա արժանի էր այդ հարուածներին:

Վերջապէս հասաւ լեռան ու բաղխեց։ Լսուեց որոտումի նման մի աղմուկ: Լեռը բացուեց և իշխանուհին ներս մտաւ: Ժանի ընկերը՝ միշտ աշխատելով անտեսանելի դառնալ, սողոսկեցաւ նրա ետևից:

Նրանք անցան մի երկար նրբուղիով, որի պատերը փայլատակում էին տարօրինակ կերպով. բիւրաւոր բոցեղէն սարդեր՝ բարձրանում էին և իջնում. ահա՛ ի՞նչից էին կազմուած այդ պատերը: Այնուհետև հասան արծաթահուռ, ոսկէքանդակ մի մեծ սրահ: Կարմիր, կապոյտ, արեգակի չափ մեծ ծաղիկներ փայլում էին պատերի վրայ։ Բայց ո՛չ ոք կարող էր նրանց քաղել, որովհետև ցօղունները թունաւոր, տգեղ օձեր էին և իրանք՝ ծաղիկները՝ այդ օձերի կոկորդից բղխած բոցեր էին միայն: Ամբողջ առաստաղը փոսուռաներով ցանցնուած էր և երկնագոյն չղջիկներ թափահարում էին իրանց թևերը։ Ո՜րքան տարօրինակ էր այդ բոլորը: Տախտակամածի մէջտեղում բարձրանում էր մի գահ, որը զետեղուած էր