Jump to content

Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վերջապէս իշխանուհին: Գիտէ՞ք ամենից աւելի ո՞վ ուրախացաւ: Ծերունի թագաւորը, որ ցնծութիւնից երեխայի նման թռչկոտում էր: Բոլոր ներկայ եղողները սկսեցին ծափահարել և՛ թագաւորին և Ժանին:

Առաջին յաջողութեան լուրն ստանալով Ժանի ընկերը նոյնպէս շատ ուրախացաւ։ Ժան միացրեց երկիւղածութեամբ ձեռքերը և շնորհակալ եղաւ բարի Աստուծուց, որը անկասկած, միւս երկու հանելուկներն էլ լուծելու համար պիտի օգնէր իրան: Հետեւեալ օրը պէտք է գուշակէր երկրորդ հանելուկը:

Այդ գիշերն էլ անցաւ, ինչպէս նա խորդ գիշերը։ Երբ Ժան քնեց, նրա ընկերը հետեւեց իշխանուհուն և նրան խփեց նախորդ օրուանից աւելի ուժգին, որովհետև երկու գաւազան էր վերցրել։ Նրանք մտան կախարդի մօտ։ Ժանի ընկերը դարձեալ ամեն ինչ իմացաւ։ Իշխանուհին՝ այս անգամ, իր ձեռնոցի մասին պիտի մտածէր: Նա Ժանի յայտնեց առաւօտեան, թէ իշխանուհին խորհել էր իր ձեռնոցի մասին, որովհետեւ այդպէս ցոյց էր տալիս իր երազը։