Jump to content

Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Շատ հեշտ եղաւ Ժանի համար, երկրորդ անգամ ճիշտ գուշակել հանելուկը:

Այս անգամ դղեակում տիրեց աննկարագրելի ուրախութիւն: Ո՛չ միայն թագաւորը, այլ և ամբողջ արքունիքը ցնծութիւնից թռչկոտում էր: Իսկ իշխանուհին այնքան տխրեց, որ մի բառ անգամ չը կարողացաւ արտասանել և ընկաւ մի բազմոցի վրայ:

Այժմ ամեն ինչ կախուած էր երրորդ փորձից: Եթէ այս անգամ էլ յաջողէր, Ժան պիտի ամուսնանար իշխանուհուն հետ և թագաւորի մահից յետոյ պիտի ժառանդէր գահը: Հակառակ պարագայում, նա կը կորցնէր իր կեանքը և կախարդը կուտէր նրա կապոյտ, գեղեցիկ աչքերը:

Ժան՝ այդ գիշեր վաղ պառկեց, աղօթեց և հանգստութեամբ քնեց: Բայց ուղեկիցը կպցրեց կարապի թեւերը, սուրը կապեց և երեք գաւազանը միասին վերցնելով թռաւ դէպի դղեակ։

Գիշերը սարսափելի էր. փոթորիկը տանիքների կղմինտրներն էր վայր թափում, և իշխանուհու պարտիղի մարդկային կմախքներ կրող ծառերը, քամու իւրաքանչիւր