Նա շատ ցաւ էր զգում դրա համար:
—Այս անգամ նա չի կարող գուշակել, բացագանչեց կախարդը: Մի՞թէ նա ինձնից աւելի մեծ կախարդ է: Ես կը գտնեմ մի այնպիսի բան, որը նա, եթէ կաշուից անդամ դուրս գայ, չի կարող գուշակել: Առ այժմ մենք զուարճանանք:
Նա բռնեց իշխանուհու երկու ձեռքերից և սրահում գտնւող ուրուականների և շրջմոլիկ հուրերի հետ սկսեցին շուրջպար դառնալ: Կարմիր սարդերը ուրախութեամբ ոստոստում էին պատերի վրայ. բոցեղէն ծաղիկները փայլատակում էին. բուն թմբուկ էր ածում, ծղրիթները երգում էին, սև մարախները իրանց ատամներով վին էին ածում: Պարահանդէսը չափազանց ոգևորուած էր, արդարև:
Երբ նրանք պարելուց ձանձրացան, իշխանուհին պատրաստուեց դղեակ վերադառնալ, որպէս զի իր բացակայութիւնը չը նկատուի։ Կախարդը պատրաստակամութիւն յայտնեց նրան ուղեկցելու:
Նրանք փոթորկալից օդի միջից թռան և Ժանի ընկերը հետևելով նրանց, իր երեք