Jump to content

Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գաւազաններն էլ կոտրեց նրանց ողնաշարի վրայ։ Կախարդը նոյնպէս սկսեց տրտնջալ և յայտնեց որ երբէ՛ք չէր հանդիպել մի այդպիսի կարկուտի։ Դղեակի մօտ նա հրաժեշը տուաւ իշխանուհուն և կամաց շշնջաց նրա ականջին.

—Մտածիր իմ գլխի մասին:

Բայց Ժանի ընկերը լսել էր արդէն: Այն րոպէին, երբ իշխանուհին պատուհանից սողոսկեց իր ննջասենեակը, և կախարդն ուզում էր վերադառնալ, Ժանի ընկերը բռնեց կախարդի երկար, սև մորուքից և իր սրով կտրեց նրա այլանդակ գլուխը: Այդ՝ այնքա՜ն շուտ կատարուեց, որ կախարդը մինչեւ անգամ չիմացաւ: Ուղեկիցը նրա մարմինը նետեց լճի մէջ։ Իսկ գլուխը ջրով լաւ լուանալուց յետոյ, փաթաթեց իր թաշկինակի մէջ, տարաւ պանդոկ և մտաւ անկողին։

Առաւօտեան, թաշկինակը տուաւ Ժանի և պատուիրեց բանալ այն ժամանակ, երբ իշխանուհին կուղղէր երրորդ հարցումը:

Դղեակի մեծ սրահում այնքան բազմութիւն էր հաւաքուել, որ մարդիկ դարսուել էին միմեանց վրայ ինչպէս բողկերը մի կապոցում: Դատաւորները՝ փետրալից