բարձերը գլխների տակ, խորհրդի էին նստել: Ծերունի թագաւորը հագել էր նոր զգեստներ: Նրա ոսկեայ թագը և արքայական գաւազանը վառվռում էին, որովհետև նրանց մաքրել, յղկել էր տուել: Բայց իշխանուհին մեռելի նման գունատ էր: Նա կրում Էր սև շրջազգեստ, որպէս թէ թաղման ներկայ լինէր:
—Ինչի՞ մասին եմ տածում այժմ, հարցրեց նա Ժանին։
Ժան բաց արեց թաշկինակը, և կախարդի զարհուրելի գլուխը տեսնելով՝ ինքն էլ մնաց ապշած: Մի ընդհանուր սարսուռ անցաւ ներկայ եղողների վրայից: Իսկ իշխանուհին արձանացաւ, պապանձուեց: Վերջապէս նա վեր կացաւ և ձեռքն երկարեց Ժանի, որովհետեւ ճիշտ էր գուշակել, և առանց համարձակելու իր շուրջը դիտել, նա որ հառաչեց և ասաց.
—Այժմ, դու իմ տէրն ես. այս երեկոյ մենք կը տօնենք մեր հարսանիքը։
—Կեցցէ՛, կեցցէ՜, բացադանչեց ծերունի թագաւորը:
Բոլորը՝ հուռռա՜, հուռռա՜ աղաղակեցին։ Անմիջապէս զինուորական երաժշտութիւնը