Jump to content

Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թնդաց փողոցներում, եկեղեցու զանգակները սկսեցին երգել օդի մէջ, քաղցրաւենիքի վաճառականները վեր առին սև քօղերը և ընդհանուրի ուրախութեան չափ չը կար: Շուկայի մէջտեղում սարքեցին խնջոյք։ Երեք եզների փորը բադով և վառեակով լեցնելով տապակեցին և դրին սերղանի վրայ, որպէս զի ամեն մարդ մասնակից լինի խնջոյքին: Ամենապատուական գինին ջրի նման վազեց փողոցներում: Ո՛վ որ հացագործից մի կոպեկի հաց էր գնում, հացի հետ ստանում էր վեց խոշոր կարկանդակ, և ինչ համեղ կարկանդակ:

Երեկոյեան ամբողջ քաղաքը լուսավառուեց. Զինուորները թնդանօթներ էին արձակում, իսկ երեխաները փամփուշտներ էին պայթեցնում։ Դղեակում ուտում էին, խմում էին, կենացներ էին առաջարկում, թռչկոտում էին եւ պարում: Բոլոր ազնուական պարոններն գեղեցիկ տիկինները մասնակցում էին պարին: Դղեակում, ոչ մի ժամանակ այդպիսի ուրախութիւն էր կատարուել։

Իշխանուհին միայն տխուր էր, որովհետև նրա վրայից կախարդութիւնը չէր