Jump to content

Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

—Լա՛ւ, երեխաները չե՞ն կարող նրանց պարահանդէսին ներկայ լինել։

—Ի՞նչպէս չէ, պատասխանեց ուսանողը. պարտէզի երեխաները՝ ինչպէս փոքրիկ մարգարիտները և փոքրիկ մեխակները:

—Ո՞րտեղ են պարում գեղեցիկ ծաղիկները, հարցրեց փոքրիկ Իդան։

—Դու քաղաքից դուրս չե՞ս եկել երբէք. չե՞ս եղել մեծ դղեակի կողքերում, ուր թագաւորը բնակւում է ամառը և որտեղ կայ ծաղիկներով լի մի հիանալի պարտէզ: Դու տեսած կը լինես կարապները, որ լողում են դէպի քեզ, հացի փշրանքներ ես տալիս: Ահա՛ այնտեղ են տրւում մեծ պարահանդէսները:

—Երէկ մայրիկի հետ պարտէզ գնացինք, պատասխանեց փոքրիկ աղջիկը. բայց ծառերի վրայ ո՛չ մի տերեւ կար, ո՛չ էլ մի հատ ծաղիկ՝ պարտիզում: Ո՞րտեղ են այժմ այն բոլոր ծաղիկները, որոնց տեսայ ամառ ժամանակ:

—Նրանք դղեակի ներսումն են, ասաց ուսանողը: Թագաւորը և պալատականները հազիւ թէ քաղաք վերադարձած, ծաղիկները իսկոյն թողնում են պարտէզը,