Jump to content

Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մտնում են դղեակ և ուրախ զուարթ կեանք վարում։ Ա՜հ, տեսնելու բան է։ Երկու ամիս գեղեցիկ վարդերը նստում են գահի վրայ և դառնում են թագաւոր և թագուհի: Արնագոյն կակաչները կարգաւ շարւում են նրանց երկու կողմում և խոնարհութիւն են անում. դրանք թագաւորական տան սպաներն են (օֆիցէր): Յետոյ գալիս են միւս ծաղիկները և մի մեծ պարահանդէս են սարքում... Կապոյտ մանուշակները՝ ծովային դպրոցի աշակերտները՝ յակնթածաղիկների և քրքումների հետ պարում են նրանց օրիո՜րդ, օրիո՜րդ, կոչելով։ Կակաչների և կարմիր մեծ շուշանների՝ այսինքն տիկինների պաշտօնն էր հսկել, որպէս զի ամեն մարդ պատշաճ կերպով պարէ և ամեն ինչ անց կենայ, ինչպէս որ հարկն է:

—Բայց, հարցրեց փոքրիկ Իդան, ծաղիկներին չեն պատժում՝ թագաւորական դղեակում պարած լինելուն համար:

—Համարեա ոչ ոք գիտէ այդ բանը, ասաց ուսանողը: Ճիշտ է, երբեմն, գիշեր Ժամանակ, ծեր վերակացուն գալիս է դղեակում շրջելու համար։ Բայց նա կրում է բանալիների մի մեծ տրցակ եւ հէնց որ