ծաղիկները լսում են բանալիների չրխկոցը, անմիջապէս թագնւում են երկար վարագոյրների ետեւը՝ գլխները միայն դուրս հանելով.
— Զգում եմ, որ այստեղ ծաղիկներ կան, ասում է ծեր վերակացուն, բայց չի տեսնում նրանց:
—Հիանալի՜ է, բացագանչեց փոքրիկ Իդան ծափահարելով: Արդեօք ես էլ չեմ կարող նրանց պարը տեսնել։
—Գուցէ, ասաց ուսանողը: Երբ գնաս թագաւորի պարտէզը, պատուհանից մտիկ տո՛ւր եւ կը տեսնես։ Ես այսօր իսկ դիտեցի: Այնտեղ բազմոցի վրայ փռուել էր մի երկար դեղին շուշան: Դա մի պալատական տիկին էր:
—Բուսաբանական պարտէզի ծաղիկներն էլ այնտեղ գնո՞ւմ են արդեօք. եթէ նրանք ուզեն գնալ, ի՞նչպէս կարող են այդ երկար ճանապարհը կտրել անցնել։
—Եթէ նրանք ուզեն, կարող են թռչել, ասաց ուսանողը: Մի՞թէ չես տեսել կարմիր, դեղին եւ սպիտակ սիրուն թիթեռնիկներ. նրանք մի՞թէ բոլորովին նման չեն ծաղիկներին։ Թիթեռնիկները առաջ