ծաղիկներ են եղել, որ իրանց ցօղունները թողնելով բարձրացել են օդի մէջ, յետոյ իրանց տերեւները շարժել են փոքրիկ թեւերի նման և սկսել են թռչկոտել: Եւ որովհետև նրանք չարութիւն չեն արել, թոյլտւութիւն են ստացել թռչկոտելու ամբողջ օրը: Նրանք վարժուել են օդի մէջ ապրել և էլ կարիք չունեն իրանց ցօղունին նորից կպչելու: Վերջ ի վերջոյ նրանց տերեւները իսկական թեւերի են փոխուել։ Կարող է պատահել, որ բուսաբանական պարտէզի ծաղիկները ո՛չ թէ միայն թագաւորի պարտէզը գնացած չը լինեն, այլ և տեղեկութիւն անգամ չունենան, որ այնտեղ ծաղիկները՝ գիշեր ժամանակ, ուրախ զուարթ կեանք են անցնում: Ուզո՞ւմ ես քեզ մի բան ասեմ. երբ բուսաբանական պարտէզ գնաս, ջուր տուր մի ծաղկի, թէ դղեակում մեծ պարահանդէս կայ. նա էլ միւս բոլոր ծաղիկներին կը յայտնէ և նրանք ամենքը կը թռչեն դէպի դղեակ: Երեւակայո՞ւմ ես արդեօք, թէ որչափ պիտի ապշի մեր հարեւանը՝ բուսաբանութեան ուսուցիչը, երբ պարտիզում ոչ մի ծաղիկ չը գտնէ։
—Բայց ի՞նչպես մի ծաղիկ կարող է