միւսներին լուր տալ, հօ՜ ծաղիկները խօսել չեն իմանում։
—Այդ ճիշտ է, պատասխանեց ուսանողը․ բայց նրանք շատ լաւ գիտեն շարժել ու ձեւերով խօսել։ Չե՞ս տեսել որ, երբ մի քիչ քամի է փչում, ծաղիկները խոնարհւում են, և գլխով իրար ինչ որ նշաններ են անում: Չե՞ս նկատել, որ բոլոր կանաչ տերեւները շարժւում են: Այդ շարժումները նրանց համար նոյնքան հասկանալի են, որքան խօսքերը մեզ համար:
—Արդեօք ուսուցիչը նրանց լեզուն հասկանո՞ւմ է, հարցրեց Իդան:
—Այո՛, անկասկած: Մի օր, երբ նա պարտիզումն էր, մի մեծ եղիճ նշմարեց, որ իր տերեւներով՝ մի կարմիր, գեղեցիկ շահոքրամի նշաններ էր անում: Եղիճն ասում էր. «Ո՜րքան գեղեցիկ ես, ես քեզ շա՛տ եմ սիրում»։ Ուսուցիչը բարկացաւ և խփեց եղիճի այն տերեւներին, որ ծառայում են իբրեւ մատ: Տերեւները խայթեցին ուսուցչին: Այդ օրից սկսած, ուսուցիչը այլ ևս չի համարձակում դիպչել եղիճին:
—Շատ տարօրինակ է այդ, ասաց փոքրիկ Իդան, և սկսեց ծիծաղել։