Jump to content

Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էին: Նա բաց արեց փոքրիկ անկողնու վարագոյրները. երկուսն էլ այնտեղ էին, բայց աւելի թառամած քան նախորդ օրը: Սօֆին պառկած էր դարակում, միևնոյն տեղը և խոր քնի մէջ էր երևում:

—Կարո՞ղ ես ինձ պատմել քո տեսածների մասին, հարցրեց փոքրիկ Իդան:

Բայց Սոֆին բոլորովին զարմացած երևոյթ ունէր և մի բառով անգամ չը պատասխանեց:

—Դու բարի չե՛ս, ասաց Իդա. չէ՞ որ նրանք ամենքը քեզ հետ պարեցին:

Նա այնուհետև վերցրեց թղթէ մի փոքրիկ տուփ, ուր գտնւում էին գեղեցիկ թռչունների պատկերներ, և մեռած ծաղիկներին դրաւ նրա մէջ:

—Ահաւասիկ ձեր սիրուն, փոքրիկ դագաղը: Երբ իմ փոքրիկ հօրեղբօր որդիները ինձ մոտ գան, ձեզ կը թաղենք պարտիզում, որպէս զի ամառը յարութիւն առնէք ու մեզ մօտ վերադառնաք աւելի գեղեցկացած, ասաց Իդա։

Իդայի հօրեղբօրորդիները երկու զուարթ երեխաներ էին, մէկի անուն էր Յովնան, միւսինը Ադօլֆ: Նրանք իրանց հօրից մի մի