Jump to content

Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— 28 —

եկել էր վախճանած մի երեխայի երկինք փոխադրելու։ Եւ երեխան լսում էր, որպէս երազի մէջ: Ու նրանք սաւառնում էին այն տեղերի վրայ, ուր փոքրիկը խաղացել էր— հիանալի ծաղիկներով զարդարուած մի պարտէզի վրայ:

—Ո՞ր ծաղիկները տանենք մեզ հետ երկինք, հարցրեց հրեշտակը երեխային:

Նրանց մօտ կար մի հրաշալի վարդենի: Բայց մի չար ձեռք կոտրել էր նրան բունից: Նորափթիթ կոկոններով ծանրաբեռնուած ճիւղերը վայր էին կախուել ու կամաց կամաց չորանում էին:

—Խե՜ղճ վարդենի, վերցրէ՛ք ահա ա՛յս, որպէս զի վերը, Աստուծոյ մօտ, նորից ծաղկի, ասաց երեխան:

Հրեշտակը վեր առաւ վարդենին ու մի և նոյն ժամանակ համբուրեց երեխային: Փոքրիկը կիսով չափ բացաւ իր աչքերը: Նրանք այլ այլ տեղերից ուրիշ գեղեցիկ ծաղիկներ էլ քաղեցին։

—Այժմ մենք բաւական ծաղիկ ունենք, ասաց երեխան:

Հրեշտակը՝ հաւանութեան մի նշան արեց, բայց նրանք դեռ ևս չը սլացան դէպի