Այս էջը սրբագրված է
— 29 —
երկինք: Գիշեր էր արդէն. ամեն տեղ տիրում էր խո՜ր լռութիւն։ Նրանք անցնում էին մի փոքր, մռայլ և նեղ փողոցով, ուր կեղտոտ դարմանի, մոխիրի և աւերածութիւնից առաջ եկած աղբի մի դէզ կար:
Մի ընտանիք՝ տնից մի ուրիշ տուն փոխադրուած լինելով՝ փողոցը լիքն էր ջարդուած պնակներով, գաճեայ արձանիկների բեկորներով և պատառոտուն ցնցոտիներով, որոնք անհաճոյ տեսարան էին պարզում: