Jump to content

Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— 30 —

Հրեշտակը, այդ անպէտք իրեղէնների մէջ երեխային ցոյց տուաւ մի ծաղկամանի բեկորները։ Թաղարը կոտրուած լինելով՝ նրա միջից դուրս ընկել էր հողի կոյտը, որին կպած էր իր արմատով՝ դաշտային մի մեծ, թօշնա՜ծ ծաղիկ։

—Ա՛յս էլ վերցնենք, ասաց հրեշտակը. ճանապարհին ես կը պատմեմ թէ ինչո՞ւ:

Նրանք բարձրացան օդի մէջ և հրեշտակը սկսեց իր պատմութիւնը:

«Այնտեղ, հեռո՜ւն, այդ մռայլ փողոցում, մի աղքատիկ խրճիթի մէջ բնակում էր մի խեղճ, փոքրիկ, հիւանդ երեխայ: Նա իր մանկութեան օրից հիւանդ պառկել էր. Երբեմն, երբ երեխան իրան լաւ էր զգում, կռնատակին դրած ցուպերով սենեակին մէջ ման էր գալիս։ Այդ էր իր ամբողջ զբօսանքը։ Ամառը, երբ արեգակի ճառագայթները երբեմն, երբեմն լուսաւորում էին այդ մռայլ բնակարանը, այն ժամանակ այդ փոքրիկ երեխան արևի տակ տաքանում էր և իր փափուկ, նիհար մատներ մէջ պտոյտ եկող կարմիր արիւնը դիտելով՝ ասում էր. «Այսօր, փառք Աստուծոյ, ես կարողացայ վեր կենալ»: Նա՝ անտառի հիանալի բուսականութիւնը երբէք