Jump to content

Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բայց շարունակում էին նրանք գործել դատարկ ոստանների առաջ։

Քիչ ժամանակից յետոյ, Մեծ-Դուքսը մի ուրիշ պարկեշտ պաշտօնեայ ուղարկեց կերապասը քննելու և տեսնելու համար, որ չէ՞ր վերջացել արդեօք:

Այս նոր պատգամաւորին էլ պատահեց այն՝ ինչ որ պատահել էր նախարարին: Նա միշտ դիտում էր, հա՛ դիտում էր, բայց ոչինչ չէր տեսնում։

—Հիանալի՛ է բանուածքը, չէ՞, հարցրին երկու խաբեբաները՝ ցոյց տալով և բացատրելով այն հոյակապ նկարները և գեղեցիկ գոյները, որոնք գոյութիւն չունէին:

«Չը լինի՞ թէ ես անշնորհք եմ, մտածում էր մարդը և անկարող՝ իմ պաշտօնը կատարելու. ա՜յ տարօրինակ բան, բայց պէտք է աշխատել, որ պաշտօնը ձեռքից չը փախցնենք»:

Յետոյ նա գովեց կերպասը, և իր բուռն հիացումը յայտնեց գոյների և նկարների ընտրութեան համար:

—Անբաղդատելի կերպով գեղեցիկ է, ասաց նա, Մեծ-Դուքսի մօտ վերադառնալով: