Jump to content

Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ամբողջ քաղաքը այնուհետև այդ տարօրինակ կերպասի մասին էր խօսում:

Վերջապէս, Մեծ-Դուքսը կամեցաւ անաձամբ տեսնել կերպասը, երբ նա տակաւին ոստայնի վրայ էր: Ընտրուած մարդկանց մի շքախմբով, որոնց մէջ էին և՛ պարկեշտ նախարարը, և՛ պարկեշտ պաշտօնեան, նա գնաց ճարպիկ գողերի մօտ, որոնք գործում էին, միշտ գործում էին առանց մետաքսեայ, ոսկեայ կամ որ և է թելի:

—Հրաշալի՜ է, չէ՞, ասացին երկու պարկեշտ պաշտօնեաները: Նկարները և գոյները կատարելապէս արժանի են Ձերդ Բարձրութեան, և նրանք մատով ցոյց տուին դարտարկ ոստայնը։

«Այս ինչ բան է, մտածեց Մեծ-Դուքսը, ոչինչ չեմ տեսնում: Սարսափելի՜ է: Արդեօք ես մի անպէտք մարդ եմ. արդեօք անկարո՞ղ եմ կառավարելու: Սրանից աւելի մեծ դժբաղդութիւն չէր կարող պատահել ինձ»: Յետոյ յանկարծ նա գոչեց.

—Հիանալի՜ է։ Ես ձեզ յայտնում եմ ի ամբողջ գոհունակութիւնը։

Նա գլուխը շարժեց գոհ կերպարանքով, և ոստայնը դիտեց առանց ճշմարտութիւնը