ասել համարձակելու: Հերթով իր հետևորդներն էլ դիտեցին, բայց ոչինչ չը տեսան։ Բայց նրանք կրկնում էին, ինչպէս Մեծ-Դուքսը։
—Հիանալի՜ է:
Նրանք նոյն իսկ խորհուրդ տուին, հագնել նոր զգեստները՝ յառաջիկայ մեծ տօնի առիթով:
—Հիանալի՜ է, սքանչելի՜ է, զմայլելի՜ է, բացագանչում էին բոլոր բերանները: Գոհունակութիւնը ընդհանուր էր:
Երկու խաբեբաները՝ իբրև վարձատրութիւն, պատուանշան և ազնուականի տիտղոս ստացան։
Նրանք տօնի նախորդ գիշերն ամբողջապէս սկեցին և աշխատեցան տասնուվեց մոմի լոյսով։ Նրանց չարաչար աշխատանքը ամենքին յայտնի էր: Վերջապէս ջուլհաները յայտարարեցին, թէ կերպասը պատարաստ էր։ Այնուհետև մեծ մկրատներով հագուստները օդի մէջ ձևեցին, առանց թելի մի ասեղով կարեցին, և յայտնեցին, թէ ամեն ինչ վերջացած էր:
Մեծ-Դուքսը՝ իր թիկնապահների հետնոր հագուստները քննեց: Խարեբանելրը՝ զգեստները