անկողնում, մտածելով որ գուցէ նա կենդանանայ: Իսկ ինքը ամբողջ գիշերը մի անկիւնում կծկուած մնաց:
Կէս գիշերին, յանկարծ դուռը բացուեց և ներս մտաւ մեծ կլօս կացինը ձեռքին. փոքրիկ Կլօսի անկողնու տեղն իմանալով՝ կամաց մօտեցաւ, ու մեռած պառաւ ստնտուի ճակատին իջեցրեց մի ուժգին հարուած:
—Այժմ էլ ինձ խաբէ՛, եթէ կարող ես, գոչեց մեծ Կլօս հեռանալու ժամանակ: Նա կարծում էր թէ սսլանեց իր թշնամուն:
—Ի՜նչ չար մարդ, մտածեց փոքրիկ Կլօսր. նա ինձ էր ուզում սպանել: Բարերբաղդաբար իմ պառաւ ստնտուն արդէն միւս աշխարին էր չուել։
Այնուհետև, նա պառաւին հագցրեց կիրակնօրեայ զգեստները, հարևանի ձին փոխ վերցրեց և լծեց իր կառքին: Ստնտուն դրաւ կառքի յետևի նստարանին վրայ ու ճանապարհ ընկաւ քաղաք: Անտառից անցնելով հասաւ մի պանդոկ: Փոքրիկ Կլօս՝ քաղցած լինելով՝ կանգ առաւ և ուտելու մի քիչ բան պահանջեց: Պանդոկապետը՝ շատ