հարուստ մարդ էր. ճիշդն ասելով վատ մարդ չէր։
—Բա՛րև, ասաց փոքրիկ յօսին, այսօր ի՜նչպես զուգուել զարդարուել ես:
—Այո՛, պատասխանեց Կլօս կառքից ցած գալով, իմ պառաւ ստնտուին քաղաք եք տանում. մի բաժակ զովացուցիչ ըմպելի բե՛ր նրա համար, բայց նրա հետ բարձ ձայնով խօսի՛ր, որովհետև նրա ականջները մի քիչ դժուարութեամբ են լսում։
— Շատ լաւ, պատասխանեց պանդոկապետը: Անմիջապէս, մի մեծ բաժակ լցրեց մեղրաջրով և տարաւ պառաւին, որ անշարժ պառկել էր կառքում:
—Համմեցէ՛ք մի բաժակ մեղրաջուր, բղաւեց նա մեռած կնոջը:
Սանտուն տեղիցը չը շարժուեց:
—Խո՞ւլ էք, ի՞նչ էք, ահա՛ ձեզ մի բաժակ մեղրաջուր, կանչեց նա իր բոլոր ուժով:
Բայց, որքան էլ որ նա բղաւելով շնչասպառ եղաւ, պառաւը տեղից չը շարժուեց: Այն ժամանակ, պանդոկապետը բարկութիւնից կրակ կտրած՝ բաժակը այնպիսի ուժով նետեց պառաւի երեսին, որ