կաշին պատռած լինելով՝ կարկատուելու կարիք ունէր:
—Ի՞նչ կոպիտ աշխատանք, ասաց ասեղը. ես չեմ կարող երբէ՛ք անց կենալ, կը կոտրուեմ, ա՜հ կոտրւում եմ։
Եւ, արդարև, նա կոտորուեց:
—Քեզ չ՚ասացի, բողոքեց ասեղը. ես չափազանց նուրբ եմ։
—Նա այլ ևս մի բանի պէտք չի գայ, ասացին մատները:
Խոհարարուհին նրան մեղրամոմից մի գլուխ շինեց և իր վզի թաշկինակը ամրացնելու համար գործ ածեց։
—Օ՜հօ՜, այժմ ես կրծքի մի սիրուն գնդասեղ դարձայ, ասաց ասեղը: Ես լաւ գիտէի, որ այսչափ մեծ պատիւների պէտք է հասնէի: Ինձ նմանները՝ անկարելի է որ կորսուեն, ոչնչանան:
Եւ նա՝ հանդիսաւոր, շքեղ կառքի կառապանի նման, հպարտ կերպարանք ստացաւ և յոխորտանքով դիտեց շուրջը.
—Թոյլ կը տա՞ք ինձ արդեօք ձեզ հարցնելու թէ դուք ոսկո՞ւց էք, ասաց նա հարևան գնդասեղին։ Դուք լաւ արտաքին և միևնոյն ժամանակ սեպհական գլուխ ունիք.