Jump to content

Էջ:Անի.djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Միշտ նույն իրականությունն է կախված մեր օդի մեջ Դանիել Վարդապետները ամբողջ երևույթ են կազմում այսօր էլ

Զ

Վերջին լույսերը խուրձ խուրձ մարում էին արևմուտքի խոր ծոցում, երբ մենք դուրս եկանք Հոռոմոսի դռներից և սկսեցինք իջնել ուղիղ մեր առջևը փռված կիսակոլոր ձորը Մեր եկած ուղիղ ճանապարհով չէինք հետ դառնում:

Շրջակաները արդեն գիշերային անորոշության քողի մեջ էին: Զորալանջևրի վերին մասերն էին դեռ փոքր-ինչ լուսավորված. ստորոտները արդեն կուլ էին գնում անհայտության մեջ: Նույնիսկ մեր տների տակ ոլորվող ճանապարհի վրա ամեն ինչ պարզ ու որոշ չէր։

Իսկ այդ ճանապարհը սաստիկ նեղ ու քարքարոտ Հոռոմոսի աոջևից, գյուղի միջով գահավիժվում էր դեպի Ախուրյանը հավասարակշռություն պահպանելու համար պետք է վազեվազ իջնել բայց մեր առջև բացվեց մի այնպիսի տեսարան, որի համար կարելի չէր չարհամարհել պատանման ղառիվայրը չպահել, չղանդաղեցնել քայլերը: Ես կանգ առա, որ գոնե մի րոպե նայեմ և զմայլվեմ:

Զմայլեցնողը, կանգնեցնողը Ախուրյանն էր ձորի թանձրացող մթության մեջ նա վայլում էր իբրև հալած արծաթե մի հսկայական շերտ այստեղ, իմ աչքի առաջ այդ շերտը մի հորդ գետի անթիվ պտույտներից մեկն էր գործում քշելով իր ջրերը դեպի հյուսիս, նա հանկարծ մի կիսաշրջան է տալիս թեքվում դեպի արևմուտք:

Ահա ամբողջ տեսարանը բայց նրա շքեղությունը այդ պտույտր չէ, այլ այն փայլր, որ օրվա այս ժամին ստացել է նա: Ջրերի մոտ ապրողներին հայտնի է, թե որքան լավ կարողանում են նրանք հավաքել երկնքի լույսերը ամփոփել իրանց մեջ Ախուրյանի այդ կարողությունը հիացուցիչ է